Ըստ Էրդողանի կուսակցի, Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը<br /> կարող է վնասել հայերի հանդէպ Անկարայի ցուցաբերած մեծահոգությանը<br />


Ըստ Էրդողանի կուսակցի, Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը
կարող է վնասել հայերի հանդէպ Անկարայի ցուցաբերած մեծահոգությանը

  • 17-03-2010 22:14:00   |   |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան արտաքին յարաբերութիւնների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլօղլուն, որը եւս մասնակցել է Լոնդոնյան այցին, հանդէս է եկել «թուրքաբնակ հայերի հնարաւոր արտաքսման» վերաբերեալ Էրդողանի յայտարարութիւնը պարզաբանող գրաւոր յայտարարութեամբ: Ըստ «Hurriyet»-ի, Քընըքլօղլուի տարածուած հաղորդագրութիւնում յստակեցուած են, թէ ինչու եւ ինչպէս է Թուրքիայի վարչապետն անդրադարձել Թուրքիայում անօրինական բնակութիւն հաստատած հայերի հնարաւոր արտաքսման խնդրին: Թերթը նշում է, որ լրատվամիջոցները ջանացել են այլ երանգ ու շեշտադրում հաղորդել Էրդողանի ասածներին: Մինչդեռ Էրդողանն ընդամէնը ցանկացել է յիշեցնել, որ Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը կարող է վնասել հայ-թուրքական կարգաւորման գործընթացին եւ Անկարայի ցուցաբերած մեծահոգությանը:
  -   Քաղաքական