LM-BE100J սկաւառակի մէջ հնարաւոր է պահպանել մինչեւ 100գբ տուեալններ


LM-BE100J սկաւառակի մէջ հնարաւոր է պահպանել մինչեւ 100գբ տուեալններ

  • 05-04-2011 13:33:32   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Panasonic-ը առաջինն աշխարհում կը ստեղծի վերաձայնագրուող օպտիկական սկաւառակ` BDXL (BD-RE XL) ֆորմատով: Ինչպէս տեղեկացնում է ճապոնական ընկերութեան պաշտօնական կայքը, նոր ապրանքատեսակը կոչուելու է LM-BE100J: Ապրանքանիշը ճապոնական շուկայում կը յայտնուի ապրիլի կէսերին: Սկաւառակի յիշողութիւնը 100գբ է: Սկաւառակը արանձնանում է յատուկ պաշտպանական շերտով` քերծուածքներից եւ մատնահետքերից խուսափելու համար: Յաւելենք, որ այս բացառիկ սկաւառակի գինը 120 ամերիկեան դոլար է:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ