Բակոյ Սահակեանն ընդունել է «ԲԱՄՈՅ» ընկերութիւնների խմբի տնօրէնների խորհրդի նախագահին


Բակոյ Սահակեանն ընդունել է «ԲԱՄՈՅ» ընկերութիւնների խմբի տնօրէնների խորհրդի նախագահին

  • 13-03-2010 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 12-ին ընդունել է բարերար եւ գործարար, «ԲԱՄՈՅ» ընկերութիւնների խմբի տնօրէնների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադեանին: Ըստ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ «Բէյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերութեան նախագահ Վալերի Մէջլումեանը, քննարկուել էն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Երկրի ղեկավարը եւ բարերարը այցելել էն Շուշի քաղաք եւ տեղում ծանօթացել քաղաքի ներդրումային ներուժին: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը եւ պաշտօնատար այլ անձինք:
  -   Տնտեսութիւն