Տիգրան Ղարամյանը դարձաւ Կաննի շախմատային մրցաշարի յաղթող<br />


Տիգրան Ղարամյանը դարձաւ Կաննի շախմատային մրցաշարի յաղթող

  • 09-03-2010 21:30:00   |   |  Սպորտ
ԿԱՆՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսահայ շախմատիստ Տիգրան Գարամյանը դարձաւ Կաննի 24-րդ աւանդական մրցաշարի յաղթող: Խաղերի Միջազգային Փառատոնի շրջանակներում անկացվող մրցաշարն ընթանում էր երեք ենթախմբերով` էլո-ի 2200 -ից բարձր, 1700-2200 եւ մինչեւ 1700 ցուցանիշ: Աւելի քան 2200 միաւոր ունեցող 91 մրցակիցների մրցաշարում, 9 հնարաւորից Տիգրան Գարոյանը վաստակեց 7 միաւոր: Նոյնքան միաւոր էին վաստակել նաեւ բելգիացի Վադիմ Մալախատկոն եւ հնդիկ Դիփ Սենգուպտան, սակայն հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցներով ճանաչուեց լաւագոյնը: Ֆրանսահայ Պաւել Գովչյանը (Էլո 2422) 5 միաւորով գրաւեց 27-րդ, իսկ 13-ամեայ Գարի Գարոյանը (2181) 56-րդ տեղը: Մրցաշարայաին աղիւսակի առաջին տասնեակը ունի հետեւեալ տեսքը. Գարամյան (ԷԼՈ - 2609) - 7 Մալախատկո 2549 - 7 Սենգուպտա 2480 - 7 Ֆեդորչուկ 2641 - 6,5 Բայեր 2610 - 6,5 Համդուչի 2601- 6,5 Աբասով 2510 - 6,5 Դաս 2396 - 6 Իտուրիզագա 2616 - 6 Ֆիեր 2601- 6 Տիգրան Ղարամյանի կայքը http://www.tigran.fr/
  -   Սպորտ