Հրանուշ Յակոբեանը կարեւորել է Թուրքիայի հայ համայնքում<br /> հայկական ինքնութեան պահպանման խնդիրը<br />


Հրանուշ Յակոբեանը կարեւորել է Թուրքիայի հայ համայնքում
հայկական ինքնութեան պահպանման խնդիրը

  • 04-03-2010 20:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 3-ին թուրքահայ գործարար Տիգրան Ալթունին, Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշել է հայ ժողովրդի պատմութեան մէջ Ստամբուլի հայ համայնքի կարեւոր դերակատարութիւնը եւ կարեւորել Թուրքիայի հայ համայնքում հայկական ինքնութեան պահպանման խնդիրը: Նախարարը մտահոգութիվւն է յայտնել Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների բարձր տոկոսի եւ հայախոսության մակարդակի շարուակական անկման վերաբերեալ: Նա կարեւորել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից այս տարի ապրիլին կազմակերպուելիք «Հայ ինքնութեան պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովին եւ «Արեւմտահայերի ուսուցման վիճակը սփիւռքում» թեմայով գիտաժողովին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութիւնը: Հանդիպման ժամանակ խոսվեք է նաեւ ստամբուլահայության կրթական հիմնախնդիրների մասին: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, մարտի 4-ին Հ.Յակոբեանը Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եւրոպայի Ժողովրդական կուսակցութեան հիմնադիր անդամ եւ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի «Եւրոպա` ես պայքարում եմ, ես յաղթահարում եմ» գրքի շնորհանդէսին:
  -   Հասարակութիւն