Հրանուշ Հակոբյանը կարեւորել է Թուրքիայի հայ համայնքում<br /> հայկական ինքնության պահպանման խնդիրը<br />


Հրանուշ Հակոբյանը կարեւորել է Թուրքիայի հայ համայնքում
հայկական ինքնության պահպանման խնդիրը

  • 04-03-2010 20:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 3-ին թուրքահայ գործարար Տիգրան Ալթունին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է հայ ժողովրդի պատմության մեջ Ստամբուլի հայ համայնքի կարեւոր դերակատարությունը եւ կարեւորել Թուրքիայի հայ համայնքում հայկական ինքնության պահպանման խնդիրը: Նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների բարձր տոկոսի եւ հայախոսության մակարդակի շարուակական անկման վերաբերյալ: Նա կարեւորել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից այս տարի ապրիլին կազմակերպվելիք «Հայ ինքնության պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովին եւ «Արեւմտահայերի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմայով գիտաժողովին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման ժամանակ խոսվեք է նաեւ ստամբուլահայության կրթական հիմնախնդիրների մասին: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մարտի 4-ին Հ.Հակոբյանը Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա` ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին:
Նոյյան տապան  -   Հասարակություն