Ոստիկանութիւնում ոստիկանապետի շրջաբերականը աւելի բարձր ուժ<br />
ունի, քան Սահմանադրութիւնը եւ օրէնքները,- ասում է ՀՀ Մարդու<br />
իրաւունքների պաշտպանը<br />
Ոստիկանութիւնում ոստիկանապետի շրջաբերականը աւելի բարձր ուժ
ունի, քան Սահմանադրութիւնը եւ օրէնքները,- ասում է ՀՀ Մարդու
իրաւունքների պաշտպանը
25-02-2010 18:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայէեկոնոմբանկ»-ի
խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի դէմ գործով նախաքննութեան
փուլում խախտուել են նրա իրաւունքները: Այս մասին փետրուարի 25-ի
ասուլիսում յայտարարեց Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան
Արմէն Յարութիւնեյանը:
Ըստ նրա, նման արատաւոր պրակտիկան համատարած է: Այդ իսկ
պատճառով պաշտպանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին, որպէսզի
վերջինս շրջաբերական իջեցնի ոստիկանութեան կառույցներին: «Մեր
ոստիկանութիւնում ոստիկանապետի շրջաբերականը աւելի բարձր ուժ
ունի, քան ՀՀ Սահմանադրութիւնը, օրէնքները եւ վաւերացուած
պայմանագրերը»,- ասաց Ա.Յարութիւնեյանը: