Ոստիկանությունում ոստիկանապետի շրջաբերականը ավելի բարձր ուժ<br /> ունի, քան Սահմանադրությունը եւ օրենքները,- ասում է ՀՀ Մարդու<br /> իրավունքների պաշտպանը<br />


Ոստիկանությունում ոստիկանապետի շրջաբերականը ավելի բարձր ուժ
ունի, քան Սահմանադրությունը եւ օրենքները,- ասում է ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանը

  • 25-02-2010 18:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայէեկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի դեմ գործով նախաքննության փուլում խախտվել են նրա իրավունքները: Այս մասին փետրվարի 25-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ըստ նրա, նման արատավոր պրակտիկան համատարած է: Այդ իսկ պատճառով պաշտպանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին, որպեսզի վերջինս շրջաբերական իջեցնի ոստիկանության կառույցներին: «Մեր ոստիկանությունում ոստիկանապետի շրջաբերականը ավելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրությունը, օրենքները եւ վավերացված պայմանագրերը»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play