Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարում կայ զգալի, բայց ոչ<br /> բաւարար առաջընթաց, հավաստում է գլխաւոր դատախազը<br />


Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարում կայ զգալի, բայց ոչ
բաւարար առաջընթաց, հավաստում է գլխաւոր դատախազը

  • 24-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանի հավաստմամբ, վերջին տարիներին համապատասխան մեխանիզմներ ներդնելու շնորհիւ դատախազութեան համակարգում վերացել են այդ գերատեսչութիւնում աշխատանքի ընդունուելու, պաշտօններ ստանալու, պաշտօնական առաջխաղացման, կոչումներ ստանալու համար կոռուպցիոն դրսեւորումները: Այս մասին գլխաւոր դատախազը յայտնեց փետրուարի 24-ի ճեպազրույցում: Ըստ նրա, իրավապահ համակարգի աշխատակիցների շրջանում կոռուպցիոն դրսեւորումների բացայայտումը առաջին պլան է մղւում, քանի որ ակնյայտ է, որ կոռուպցիայի դէմ պայքարողն ինքը պէտք է կոռուպցիայից զերծ լինի, եւ դա ամէնեւին էլ չի նշանակում, որ ամենակոռումպացուած մարմինները իրավապահ մարմիններն են: Ընդհանուր առմամբ, գլխաւոր դատախազը կոռուպցիայի դէմ պայքարում արձանագրեց զգալի, բայց ոչ բաւարար առաջընթաց:
  -   Հասարակութիւն