Աթէնքում տեղի է ունեցել «Կոմոդինի հայերը» գրքի շնորհանդէսը<br />


Աթէնքում տեղի է ունեցել «Կոմոդինի հայերը» գրքի շնորհանդէսը

  • 24-02-2010 16:55:00   |   |  Մշակոյթ
ԱԹԷՆՔ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 6-ին, Աթէնքի «Քորալ» հիւրանոցի սրահներից մէկում, Արարատ մարզական եւ մշակոյթային միութեան եւ Համազգայինի շրջանային վարչութեան համագործակցութեամբ տեղի է ունեցել «Կոմոդինի հայերը» գրքի շնորհանդէսը,- տեղեկացնում է «Ազատ օրը»: Միջոցառմանը ներկայ են եղել Յունաստանի տարբեր շրջաններում ծնուած հայերը, արուեստասէր հասարակութիւն: Նախաձեռնութիւնը հովանաւորել են Ռոդոպի-Էվրոս նահանգապետարանի ինքնակառավարման եւ Արեւելյան Թրակիայի եւ Մակեդոնիայի գրասենեակները եւ Կոմոդինի հայկական համայնքը: Թերթից տեղեկանում ենք, որ եռալեզու այս ստուար հատորի հայերէն թարգմանիչը Յակոբ Ջելալյանն է: Հատորը հրատարկության պատրաստելու գործում զգալի ներդրում են ունեցել Դիանա Գույումջեանը, Վասիլիս Այվալիոթիսը, անգլերէնի թարգմանիչ Դիմիտրա Անաստասիուն, Ստելլա Թեողլուն, Աղաւնի Խանիկեանը եւ համայնքի հոգեւոր հովիւ Պողոս քահանա Պալթայանը եւ այլոք:
  -   Մշակոյթ