Աթէնքում տեղի է ունեցել «Կոմոդինի հայերը» գրքի շնորհանդէսը
24-02-2010 16:55:00 | | Մշակոյթ
ԱԹԷՆՔ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի
6-ին, Աթէնքի «Քորալ» հիւրանոցի սրահներից մէկում, Արարատ
մարզական եւ մշակոյթային միութեան եւ Համազգայինի շրջանային
վարչութեան համագործակցութեամբ տեղի է ունեցել «Կոմոդինի հայերը»
գրքի շնորհանդէսը,- տեղեկացնում է «Ազատ օրը»: Միջոցառմանը ներկայ
են եղել Յունաստանի տարբեր շրջաններում ծնուած հայերը, արուեստասէր
հասարակութիւն: Նախաձեռնութիւնը հովանաւորել են Ռոդոպի-Էվրոս
նահանգապետարանի ինքնակառավարման եւ Արեւելյան Թրակիայի եւ
Մակեդոնիայի գրասենեակները եւ Կոմոդինի հայկական համայնքը:
Թերթից տեղեկանում ենք, որ եռալեզու այս ստուար հատորի հայերէն
թարգմանիչը Յակոբ Ջելալյանն է: Հատորը հրատարկության պատրաստելու
գործում զգալի ներդրում են ունեցել Դիանա Գույումջեանը, Վասիլիս
Այվալիոթիսը, անգլերէնի թարգմանիչ Դիմիտրա Անաստասիուն, Ստելլա
Թեողլուն, Աղաւնի Խանիկեանը եւ համայնքի հոգեւոր հովիւ Պողոս
քահանա Պալթայանը եւ այլոք: