«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցիլ
04-07-2026 14:33 Հայաստան Մեկնաբանութիւն
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն է տեղի ունենալու Սևանա լճի ափին։
ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարութիւնը ստեղծում է նոր Հարթակ: Այն երաժշտութեան շուրջ միաւորելու է երիտասարդ երաժիշտները ու ստեղծագործողները:
Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերը ունին հնարաւորութիւն՝ ներկայանալ լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝
գլխաւոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Փառատոնին կրնան մասնակցիլ միայն 3 եւ աւելի անդամներէ կազմուած խմբերը: Երաժշտական ժանրերու սահմանափակում չկա: Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերը ընդունուին մինչեւ հուլիսի 20-ը:
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրութիւն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցէին:
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանայ օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։