Մուրմանսկում բացուել է Հայաստանին նուիրուած ցուցահանդէս<br />


Մուրմանսկում բացուել է Հայաստանին նուիրուած ցուցահանդէս

  • 17-02-2010 13:23:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ՄՈՒՐՄԱՆՍԿ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մուրմանսկի Սերգեյ Կիրովի անուան մարզային մշակոյթի պալատում բացուել է Ռոման Պակինյանի Հայաստանին նուիրուած լուսանկարչական ցուցահանդէսը, հաղորդում է «Մուրման» պետական հեռուստառադիոընկերությունը: Ցուցահանդէսը Հայաստանը ներկայացնում է որպէս թանգարան բաց երկնքի տակ: Ռոման Պակինյանը ծնուել է Երեւանում: 1980-ական թուականներին նա յայտնուեց հեռաւոր Հիւսիսում, ծով դուրս եկել, ճանապարհորդել աշխարհով մէկ: Առաջին լուսանկարչական սարքը գնել է 1985 թուականին, երբ ծանօթացել է «Մուրմանսկ» լուսանկարչական ստուդիայի անդամների հետ: Անսովոր կադրերի իսկական որսը սկսուել է 4 տարի առաջ: Այդ ժամանակից հրապուրանքը դարձաւ կենսակերպ: Իր առաջին ցուցահանդէսի համար Ռոման Պակինյանը նիւթեր է հաւաքել աւելի քան երկու տարի,- հաղորդում է PanARMENIAN.Net-ը:
  -   Մշակոյթ