Մուրմանսկում բացվել է Հայաստանին նվիրված ցուցահանդես<br />


Մուրմանսկում բացվել է Հայաստանին նվիրված ցուցահանդես

  • 17-02-2010 13:23:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ՄՈՒՐՄԱՆՍԿ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մուրմանսկի Սերգեյ Կիրովի անվան մարզային մշակույթի պալատում բացվել է Ռոման Պակինյանի Հայաստանին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, հաղորդում է «Մուրման» պետական հեռուստառադիոընկերությունը: Ցուցահանդեսը Հայաստանը ներկայացնում է որպես թանգարան բաց երկնքի տակ: Ռոման Պակինյանը ծնվել է Երեւանում: 1980-ական թվականներին նա հայտնվեց հեռավոր Հյուսիսում, ծով դուրս եկել, ճանապարհորդել աշխարհով մեկ: Առաջին լուսանկարչական սարքը գնել է 1985 թվականին, երբ ծանոթացել է «Մուրմանսկ» լուսանկարչական ստուդիայի անդամների հետ: Անսովոր կադրերի իսկական որսը սկսվել է 4 տարի առաջ: Այդ ժամանակից հրապուրանքը դարձավ կենսակերպ: Իր առաջին ցուցահանդեսի համար Ռոման Պակինյանը նյութեր է հավաքել ավելի քան երկու տարի,- հաղորդում է PanARMENIAN.Net-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ