Հաստատուել է Հայաստանտ անտառների վերականգնման եւ զարգացման<br /> հիմնադրամի 2009-ի հաշուէտւութիւնը<br />


Հաստատուել է Հայաստանտ անտառների վերականգնման եւ զարգացման
հիմնադրամի 2009-ի հաշուէտւութիւնը

  • 12-02-2010 20:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի փետրուարի 12-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսեանը, քննարկուել եւ հաստատուել է ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրէնի 2009թ.-ի գործունէութեան հաշուէտւութիւնը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, խորհուրդը հաւանութիւն է տուել հիմնադրամի գործադիր տնօրէն Վլադիմիր Մովսիսեանի կողմից ներկայացուած առաջարկութիւններին` «Ծիծեռնակաբերդ» յուշահամալիրի կանաչ գօտու վերականգնման եւ ՀՀ կառավարութեան կողմից հաստատուած Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրերը շարունակելու վերաբերեալ: «Ծիծեռնակաբերդ» յուշահամալիրի կանաչ գօտու վերականգնմանե ծրագրի առաջին փուլն իրականացուել է 2007-2008թթ.-ին. 13 հեկտարի վրայ 4,2 կմ ջրագծի կառուցման համար ծախսուել է 24,5 մլն դրամ: 2009թ.-ին իրականացուել է երկրորդ փուլը, որի շրջանակներում 15 հեկտարի վրայ կառուցոուած 4,6 կմ ջրագծի կառուցման համար ծախսուել է 30 մլն դրամ: Հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատուած ծրագրի երրորդ փուլն իրականացուելու է 2010 թուականին. նախատեսւում է ոռոգման ցանցի վերակառուցում 20 հեկտար կանաչ գօտու ոռոգման համար` 28,7 մլն դրամ արժէքով: Ըստ երկրորդ ծրագրի, ՀՀ կառավարութեան 2006թ.-ի ապրիլի 20-ի N15 արձանագրային որոշման համաձայն` 2007-2009թթ.-ին Շիրակի մարզում 175 հեկտարի վրայ պէտք է իրականացուէին անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ: Ծրագրի իրականացման ուղղութեամբ 2008թ.-ին ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան պատուէրով այդ տարածքում կառուցուել է ոռոգման համակարգ եւ ցանկապատ: Նիստում որոշուել է 22,8 մլն դրամ տրամադրել Շիրակի մարզի անտառվերականգնման համալիր ծրագրի շարունակման շրջանակներում 25 հեկտար տարածքի անտառապատման եւ ցանկապատման համար:
  -   Տնտեսութիւն