Բակոյ Սահակեանն այցելել է Ասկերանի շրջանի Աւետարանոց եւ Ակնաղբիւր գիւղեր


Բակոյ Սահակեանն այցելել է Ասկերանի շրջանի Աւետարանոց եւ Ակնաղբիւր գիւղեր

  • 02-04-2011 23:11:34   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Աւետարանոց եւ Ակնաղբիւր գիւղեր: Աւետարանոց գիւղում Նախագահը ծանօթացել է «Տեխնովուդ» ՍՊԸ-ի նորաբաց փայտամշակման գործարանի աշխատանքների ընթացքին: Բ.Սահակեանը հանդիպում է ունեցել Աւետարանոցի եւ Ակնաղբիւրի ձորակի բնակիչների եւ համայնքների ղեկավարների հետ: Նա նշել է, որ Աւետարանոցը հանդիսանում է Արցախի կայացած համայնքներից մէկը, որը միշտ կարեւոր դերակատարութիւն է ունեցել մեր երկրի պատմութեան մէջ: Միեւնոյն ժամանակ, եւ Աւետարանոց, եւ Ակնաղբիւր գիւղերում կան խնդիրներ, որոնք պահանջում էն համակարգուած լուծում կենտրոնական, շրջանային եւ տեղական կառավարման մարմինների կողմից: Նախագահն առանձնակի կարեւորութիւն է տուել տեղերում նախաձեռնողական մօտեցումների ցուցաբերմանը եւ աշխատանքների ակտիւացմանը: Ըստ Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, այցի ընթացքում Բ.Սահակեանին ուղեկցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Տնտեսութիւն