Ուխտագնացութիւն Ախալքալաքից դէպի Ախալցխայի Սբ. Նշան<br /> եկեղեցի` Սուրբ Վարդանանց տոնի առիթով<br />


Ուխտագնացութիւն Ախալքալաքից դէպի Ախալցխայի Սբ. Նշան
եկեղեցի` Սուրբ Վարդանանց տոնի առիթով

  • 12-02-2010 13:13:00   |   |  Հասարակութիւն
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 11-ին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի նախաձեռնութեամբ եւ Ախալքալաքի հոգեւոր հովիւ` Տեր Տաթեւ քահանա Մարուքեանի առաջնորդութեամբ մի խումբ երիտասարդներ Ախալքալաքից ուխտագնացութիւն կատարեցին Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցի, որտեղ նրանց դիմաւորեց Ախալցխայի շրջակայ գիւղերի հոգեւոր հովիւ, նորանշանակ քահանա Տ. Տիգրան Մխիթարեանը` Ախալցխայի հավատավոր ժողովրդի հետ միասին: Ինչպէս տեղեկացնում է Ախալցխայի տեղեկատուական կայքը, Սուրբ Վարդանանց զորավարների` Աւարայրի մեծ պատերազմում նահատակուած 1036 վկաների հիշատակության տոնի առիթով Ախալցխայի Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցում Տ. Տաթեւ քահանա Մարուքեանը եւ Տ. Տիգրան քահանա Մխիթարեանը կատարեցին հիշատակման ժամերգութիւն, որը Սբ. Նշան եկեղեցում տեղի չեր ունեցել Սովետական Միութեան ժամանակաշրջանից ի վեր: Սբ. Վարդանանց եկեղեցին կառուցուել է 1864թ. Ախալցխայի պատուաւոր քաղաքացի, բարերար Վարդան Վարդանյանցի հովանաւորութեամբ: Կառուցոուած լինելով «նշան» բլրի վրայ` այն յետագայում ժողովրդի կողմից վերանուանուել է Սբ. Նշան: 1938 թ. սովետական մարմինների որոշմամբ` եկեղեցական ծիսակատարութիւնը Սբ. Նշանում արգելուել է: Սակայն եկեղեցին շարունակել է գործել մինչեւ 1941 թ.: 1941-43 թթ. եկեղեցին օգտագործուել է որպէս ռազմական հանդերձանքի պահեստ, 1943-49-ին` որպէս տարաբնոյթ ապրանքների պահոց, իսկ 1949-ից մինչեւ 1970-ը` որպէս աղի պահեստ: 1984 թ. եկեղեցին վերածւում է «ժողովուրդների բարեկամութեան թանգարանի»: 1990 թ. ապրիլի 24-ին ախալցխահայությունը մաքրում է Սբ.Նշան եկեղեցին թանգարանային նմուշներից, որից յետոյ քաղաքում ծայրաստիճան լարուած իրավիճակ է ստեղծւում տեղացիների եւ այն ժամանակուայ իշխանություների միջեւ: Այժմ Սբ. Նշան եկեղեցին չի գործում, սակայն բաց է բոլոր այցելուների համար: Վրաց ուղղափար եկեղեցին այն եւս համարում է «վիճելի»:
  -   Հասարակութիւն