Հրանտ Մելքումեանը «Աէրոֆլոտ-օփենի» 2-րդ փուլում յաղթեց<br /> ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին<br />


Հրանտ Մելքումեանը «Աէրոֆլոտ-օփենի» 2-րդ փուլում յաղթեց
ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին

  • 11-02-2010 21:34:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում անցկացուող Աէրոֆլոտ-օփենի գլխաւոր մրցաշարում Հրանտ Մելքումեանը յաղթեց Ալեքսեյ Դրեեւին (Ռուսաստան), Սերգեյ Գրիգորեանցը (Ռուսաստան)` Անտոն Կորոբովին (Ուկրաինա), Գաբրիէլ Սարգսեանը ոչ-ոքիով աւարտեց հանդիպումը Իլդար Խայրուլինի (Ռուսաստան), Արման Փաշիկյանը` Ալեքսանդր Մոտիլյովի (Ռուսաստան), Զաւէն Անդրիասեանը` Անդրեյ Վոլոկիտինի (Ուկրաինա) հետ: Ուկրաինան ներկայացնող Եուրի Հայրապետեանը պարտութիւն կրեց Լիւկ Մաքշեյնից (Անգլիա): Ըստ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդագրութեան, Աէրոֆլոտ-օփենի պարտիաների ընթացքին կարելի է անմիջականօրէն հետեւել ՀՇՖ-ի կայքում (www.armchess.am) մինչեւ փետրուարի 17-ը:
  -   Սպորտ