Հրանտ Մելքումյանը «Աերոֆլոտ-օփենի» 2-րդ փուլում հաղթեց<br /> ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին<br />


Հրանտ Մելքումյանը «Աերոֆլոտ-օփենի» 2-րդ փուլում հաղթեց
ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին

  • 11-02-2010 21:34:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենի գլխավոր մրցաշարում Հրանտ Մելքումյանը հաղթեց Ալեքսեյ Դրեեւին (Ռուսաստան), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան)` Անտոն Կորոբովին (Ուկրաինա), Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով ավարտեց հանդիպումը Իլդար Խայրուլինի (Ռուսաստան), Արման Փաշիկյանը` Ալեքսանդր Մոտիլյովի (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանը` Անդրեյ Վոլոկիտինի (Ուկրաինա) հետ: Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանը պարտություն կրեց Լյուկ Մաքշեյնից (Անգլիա): Ըստ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդագրության, Աերոֆլոտ-օփենի պարտիաների ընթացքին կարելի է անմիջականորեն հետեւել ՀՇՖ-ի կայքում (www.armchess.am) մինչեւ փետրվարի 17-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play