Լեռնադահուկային սպորտի աշխարհի պատանեկան առաջնութիւնում<br /> Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 52-րդ եւ 77-րդ<br /> հորիզոնականները<br />


Լեռնադահուկային սպորտի աշխարհի պատանեկան առաջնութիւնում
Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 52-րդ եւ 77-րդ
հորիզոնականները

  • 05-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի Մոնբլանի տարածաշրջանում աւարտուած լեռնադահուկային սպորտի աշխարհի պատանեկան առաջնութիւնում Հայաստանը ներկայացնող Եուրի Մանուկեանը հսկայ ոլորավայրէջքի մրցումներում 2 րոպե 50,1 վայրկեան արդիւնքով զբաղեցրել է մրցաշարային աղիւսակի 77-րդ հորիզոնականը, իսկ ոլորավայրէջքի մրցումներում 1 րոպե 59,74 վայրկեան արդիւնքով` 52-րդ հորիզոնականը: Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան կայքէջի հաղորդագրութեան, առաջնութեանը մասնակցում էր 128 մարզիկ:
  -   Սպորտ