Երեւանում բացուեց սիրոյ արագահաս բարեխոս Սբ. Սարգսի տոնին<br /> նուիրուած ցուցահանդէս<br />


Երեւանում բացուեց սիրոյ արագահաս բարեխոս Սբ. Սարգսի տոնին
նուիրուած ցուցահանդէս

  • 30-01-2010 16:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի բարձր հովանու ներքոյ յունվարի 30-ին Նկարիչների միութեան ցուցասրահում տեղի ունեցաւ Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական 2-րդ ցուցահանդէսի բացման արարողութիւնը` նուիրուած սիրոյ արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Ցուցահանդէս-մրցոյթին յայտ էին ներկայացրել մինչեւ 35 տարեկան թւով 70 երիտասարդ հեղինակներ, որոնց շուրջ 600 աշխատանքներից ընտրուել էին մօտ 80-ը: Ցուցահանդէսի կազմակերպիչ «Աշխարհի նկարիչների միաւորման» ղեկավար Ղազար Միրզոեանի խօսքերով, մրցոյթը կանցկացուի 4 անուանակարգում` գրաֆիկա, գեղանկարչութիւն, քանդակագործություն եւ դեկորատիւ-կիրառական արուեստ: Իւրաքանչիւր անուանակարգում կտրուեն մրցանակներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար, իսկ արդիւնքները կամփոփուեն փետրուարի 1-ին: «Ներկայացուած բոլոր աշխատանքները նուիրուած են սիրոյ թեմային, իսկ ցուցահանդէսը նպատակ ունի նպաստելու հայ գեղանկարչութեան եւ մշակոյթային արժէքների տարածմանը»,- նշում է Ղ. Միրզոեանը: Նկարների ցուցադրությունը կշարունակուի մինչեւ փետրուարի 9-ը: Միջոցառման բացման արարողութեանը ներկայ հիւրերի թւում էին Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ ներքին գործերի նախարար Ալիկ Սարգսեանը, նկարիչների միութեան նախագահ Կարեն Աղամեանը, ցուցահանդէսի հովանաւոր «արմէնտել»-ի գլխաւոր տնօրէնը եւ այլ հիւրեր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, շնորհաւորելով բոլորին տոնի առիթով, ցանկացավ տօնական բարձր տրամադրություն եւ սէր, ապա նշեց, որ տոնը գնալով բաւականին տարածում է գտնում երիտասարդների շրջանում: Վարչապետը խոստովանեց, որ սիրում է Հայաստանը, ժողովրդին, իր ընտանիքի բոլոր անդամներին եւ իհարկէ, իր կնոջը: Իսկ ցուցահանդէսի վերաբերեալ արտայայտելով իր դրական կարծիքը, վարչապետն ընդգծեց, որ մեր երիտասարդության մէջ տաղանդները շատ են, իսկ նման ցուցահանդեսները խոսում են այն մասին, որ արուեստը Հայաստանում ունի մեծ ապագայ:
  -   Մշակոյթ