Աւետիք Գրիգորեանը նուաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը<br />


Աւետիք Գրիգորեանը նուաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը

  • 29-01-2010 21:37:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող Հայաստանի տղամարդկանց 70-րդ առաջնութեան բարձրագոյն խմբի մրցաշարի առաջատար Աւետիք Գրիգորեանը յունվարի 29-ին կայացած նախավերջին` 8-րդ, տուրում տարաւ հերթական յաղթանակը եւ դարձաւ Հայաստանի չեմպիոն: Վերջին տուրից առաջ նա ունի 6,5 միաւոր: Ա.Գրիգորեանին յաջորդում են Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Զաւէն Անդրիասեանը (5-ական միաւոր), Արտաշէս Մինասեանը եւ Ռոբերտ Յովհաննիսեանը (4,5-ական միաւոր), Հրանտ Մելքումեանը եւ Արթուր Չիբուխչյանը (3,5-ական միաւոր), Տիգրան Քոթանջյանը (3 միաւոր), Դավիթ Քալաշյանը (2,5 միաւոր) Դավիթ Գ. Պետրոսեանը (2 միաւոր):
  -   Սպորտ