Արման Կիրակոսեանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտութեան եւ քաղաքագիտութեան դպրոցի ուսանողներին<br />


Արման Կիրակոսեանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտութեան եւ քաղաքագիտութեան դպրոցի ուսանողներին

  • 01-04-2011 19:43:31   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտութեան եւ քաղաքագիտութեան դպրոցի ուսանողներին, որոնք նաեւ Գրիմշոու ակումբի անդամներ էն: Հանդիպման ժամանակ Ա.Կիրակոսեանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական առաջնահերթութիւնները, հարեւան պետութիւնների հետ Հայաստանի յարաբերութիւնները, Հայաստանի դիրքորոշումը առկայ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ եւ պատասխանեց ուսանողների հարցերին: Միջազգային յարաբերութիւնների Գրիմշոու ակումբը գիտական տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերակցութիւն է, ինչպիսիք էն օրինակ` ակադեմիական ուղեւորութիւնները տարբեր երկրներ, որոնց ընթացքում ուսանողներն առաւել խորութեամբ էն ծանօթանում տարածաշրջանային նշանակութեան խնդիրներին եւ հանդիպում բարձրաստիճան պաշտօնեաների:
  -   Քաղաքական