ԱՄՆ-ի զինվորականները սխալմամբ սպանել են 6 աֆղանցի<br /> ոստիկանների<br />


ԱՄՆ-ի զինվորականները սխալմամբ սպանել են 6 աֆղանցի
ոստիկանների

  • 10-12-2008 17:05:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինվորականները աֆղանական Կալաթ քաղաքում վեց ոստիկանների են սպանել, յայտնել է ոստիկանութեան նահանգային վարչութեան պետի տեղակալ Գանի Խանը: Ըստ ոստիկանի, միջադէպը տեղի է ունեցել այսօր առաւօտեան, երբ ամերիկացիները ոստիկանական տեղամասի մօտակայքում իրականացնում էին գրոհայինների ոչնչացման օպերացիա: Նրանք գործողութեան ժամանակ պատահմամբ գնդակոծել են ոստիկանական տեղամասը: Չհասկանալով ինչ է կատարւում` աֆղանցի ոստիկանները սկսել են կրակել ամերիկացի զինվորների վրայ, որոնք պատասխան կրակ են բացել իրաւակարգի պահապանների ուղղութեամբ եւ սպանել ՆԳՆ վեց աշխատակիցների:
  -   Միջազգային