Աթէնքում անկարգութիւնների ժամանակ տուժել է 21 մարդ<br />


Աթէնքում անկարգութիւնների ժամանակ տուժել է 21 մարդ

  • 08-12-2008 15:34:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-ին Աթէնքում տեղի ունեցած անկարգութիւնների ընթացքում մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ է ստացել 21 եւ ձերբակալուել 15 մարդ: Մի քանի հազար մարդ երթով ուղղուել են դէպի ոստիկանութեան գլխաւոր վարչութիւն: Բողոքի ցույցը անցկացուել է շաբաթօրեայ միջադէպի կապակցութեամբ, երբ ոստիկանը անարխիստների հետ ընդհարման ժամանակ սպանել էր 15-ամեայ դեռահասի: Ոստիկանութիւնը կիրառել է արցունքաբեր գազ: Բախումների ընթացքում թեթեւ մարմնական վնասուածքներ են ստացել ութ քաղաքացիական անձինք եւ 13 ոստիկան: Տասնհինգ ձերբակալվածներից յոթի նկատմամբ խափանման միջոց է ընտրուել կալանքը: Օրուայ ընթացքում հուզումները շարունակուել են յունական որոշ այլ քաղաքներում, մասնաւորապէս Սալոնիկում եւ Պատրիում: Ընդամէնը մէկօրեայ անկարգութիւններից տուժել են տասնեակ բանկեր ու խանութներ, մի քանի շինութիւններ այրուել են ամբողջութեամբ:
  -   Միջազգային