ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՀՊ
ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
07-11-2008 18:30:00 | | Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի
կառավարութիւնը վաւերացման համար խորհրդարան է ուղարկում ԱՄՆ-ի
ՀՀՊ վերաբերյա համաձայնագրերի փաթեթը: Այս մասին, ինչպէս հաղորդում
է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է Լեհաստանի արտաքին
գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Սիկորսկին յայտարարել է, որ խորհրդարան է ներկայացւում
«պայմանագրերի ամբողջ փաթեթը, որ կապուած են Լեհաստանում ամերիկեան
հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տարրերի տեղակայման հետ»: