ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 05-11-2008 15:34:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայում ՃՏՊ-ի հետեւանքով զոհուել է 20 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ ստացել 12 մարդ, հաղորդում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 4-ին Հաննովեր քաղաքից ոչ հեռու գտնուող աւտոճանապարհին ՃՏՊ-ի մէջ է յայտնուել եւ վառուել աւտոբուսը, որի մէջ եղել են հիմնականում տարեցներ: Ոստիկանութեան տեղեկութիւններով, բռնկումը տեղի է ունեցել աւտոբուսի զուգարանում: Երբ ուղեւորներից մէկը բացել է դուռը, կրակը տեղափոխուել է աւտոբուսի ուղեւորասրահ: Ըստ հետաքննութեան նախնական վարկածի, հրդեհի պատճառ կարող էր դառնալ չհանգցրած սիգարետը: Փորձագետները տեխնիկական անսարքութեան հնարաւորութիւնը բացառում են: Միջադէպը ամենախոշոր ճանապարհային վթարն է Գերմանիայում վերջին 16 տարիների ընթացքում: 1992 թուականին ՃՏՊ-ի արդիւնքում զոհուել էր 21 մարդ:
  -   Միջազգային