ԱՄՆ-Ի ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՅԱՅՏՆՈՒԵԼ ԲԱՆՏՈՒՄ<br />


ԱՄՆ-Ի ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՅԱՅՏՆՈՒԵԼ ԲԱՆՏՈՒՄ

  • 28-10-2008 16:59:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Թեդ Սթիվենսը մեղաւոր է ճանաչուել կաշառակերութեան մէջ: 84-ամեայ Սթիվենսը, որը Ալեասկայի նահանգից 40 տարի շարունակ սենատորի պաշտօն է զբաղեցնում, մեղադրուել է Veco նաւթային ընկերությունից նուէրներ ստանալու եւ ընկերութեան հաշուին իր տունը վերանորոգելու փաստը թաքցնելու մէջ: Ընկերությունից Թեդ Սթիվենսի ստացած նուէրների ընդհանուր արժէքը գնահատւում է 250 հազար դոլար: Սակայն, ինչպէս հաղորդում է BBC-ն, սենատորը պնդում է, որ ինքն անմեղ է: Թեդ Սթիվենսին սպառնում է բանտարկութիւն մինչեւ հինգ տարի ժամկէտով: Այժմ նա Ալեասկայի նահանգից ԱՄՆ-ի Սենատում վերընտրվելու համար պայքար է մղում դեմոկրատ Մարկ Բեգիչի դէմ:
  -   Միջազգային