Բնական գազը անապահով խաւի համար կ'էժանանայ


Բնական գազը անապահով խաւի համար կ'էժանանայ

  • 31-03-2011 18:02:07   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, տեղի է ունեցել ՀՀ կառավարութեան արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նիստն սկսուել է Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունէութեան եւ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշուետուութեամբ, որով հանդէս է եկել մարզպետ Սարգիս Սահակեանը: Նա ըստ բնագաւառների ներկայացրել է նաեւ մարզի համար առանձնայատուկ որոշ հիմնախնդիրներ եւ գերակայութիւններ, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսեանի հարցերին: ՀՀ կառավարութիւնն ի գիտութիւն է ընդունել մարզպետի հաշուետուութիւնը: Ի գիտութիւն է ընդունուել նաեւ Արագածոտնի մարզից իշխանութեան կենտրոնական մարմիններ ուղղուած քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկութիւնների վերլուծութեան արդիւնքների մասին ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավարի հաղորդումը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում որոշում է ընդունուել անապահով ընտանիքներին մատակարարուող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին: ,հայռուսգազարդէ Փբը-ին առաջարկուել է 2011թ. ապրիլի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատուածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակութեան համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի հաստատած սակագնից նուազեցուած գնով ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դէպքում` 1000 խորանարդ մետրի համար հարիւր դրամ (ներառեալ ԱԱՀ): Վարչապետ Տիգրան Սարգսեանի դիտարկմամբ` սոյն որոշումից կ'օգտուի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք, այն է` իրականութիւն կը դառնայ ՀՀ Նախագահի ուղղակի յանձնարարականը: Սա սոցիալական լուրջ միջոցառում է: Կառավարութիւնը հաստատել է Հհ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննութեան անցկացման կարգը, որի համաձայն տարբերակուած մօտեցում կը ցուցաբերուի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննութեան գործընթացի, կտրօնների տրամադրման եւ հաշուառման սկզբունքներում: ՀՀ վարչապետն ասել է, որ տուեալ խնդիրը կարգաւորւում է պետութեան կողմից երկրի քաղաքացիներին մատուցուող ծառայութիւնների համապատկերում: Կառավարութեան իրականացրած մոնիտորինգի արդիւնքում բացայայտուել էն բազմաթիւ թերութիւններ, մասնաւորապէս այն, որ աւտոմեքենաների տեխզննութիւնը ձեւական բնոյթ է կրում, աւելին, քաղաքացիներն օրէնսդրութեամբ չսահմանուած վճարումներ էն կատարում կամ նոյնիսկ աւտոմեքենաներն ընդհանրապէս չէն ներկայացնում տեխզննման: Հասկանալի է, որ կառավարութիւնը չէր կարող հանդուրժել այս իրավիճակը: Ընդունուած որոշումը թոյլ է տալիս, որպէսզի շուկան լինի ինքնակարգաւորուող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնեակ կայաններից մէկը, որտեղ կ'ուզենային անցկացնել այդ գործընթացը: Վարչապետի հաւաստմամբ` յաջորդ քայլը լինելու է տուեալ խնդրի լուծման մէջ ապահովագրական ընկերութիւնների ներգրաւումը, ինչի շնորհիւ կը գործի փոխուերահսկողութեան սկզբունքը: Մեծ հաշուով խօսքը վերաբերում է մեր քաղաքացիների անվտանգութեանը, վթարների նուազեցմանը: Կառավարութեան որոշմամբ առաջարկուող լուծումն առաջին քայլն է եւ իբրեւ լուծման նոր մեխանիզմ կարող է ճշգրտման կարիք ունենալ: Համապատասխան աշխատանք պէտք է կատարել տեխզննման կայանների հետ: Մի բան պարզ է` մեր երկրի առնուազն 300 հազար քաղաքացիներ ոչ միայն կապահովէն երթեւեկութեան անվտանգութիւնը, այլեւ կազատուէն տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտութիւնից: ՀՀ կառավարութեան ընդունած մի շարք որոշումներ ուղղուած էին գիւղատնտեսութեան ոլորտի աջակցութեանը: Գործադիրը հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերութիւնների պետական ֆինանսական աջակցութեան չափաքանակները: Տիգրան Սարգսեանի խօսքով սա այն խնդիրն է, որը մշտապէս մտահոգում է գիւղացիներին: Այս տարի եւս կառավարութիւնը մօտ 4 մլրդ 200 մլն դրամ է յատկացնում ոռոգման ջրի ծախսը հոգալու նպատակին` դրանով իսկ կանխելով ջրի սակագնի բարձրացումը: Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետութիւնը: Յաջորդ որոշմամբ հաստատուել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրութեան զարգացման ծրագիրը: Այս առնչութեամբ ՀՀ վարչապետը նկատել է, որ առաջիկայում կառավարութիւնը, ընդառաջելով մարզերից ստացուած առաջարկութիւններին, մտադիր է առաջնութիւնը տալ ոչ թէ սերմնաբուծութեան զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին: Սակայն չի բացառւում, որ սերմի ներմուծումը դարձեալ կազմակերպուի: Անցած տարի առաջին անգամ ներկրուեց ցորենի էլիտար սերմացու, որպէսզի հինգ տարուայ ընթացքում դրա արտադրութիւնը հասցուի 27 հազար տոննայի: Գարու պահանջարկը, որն աւելի պակաս է` 11 հազար տոննա, բաւարարւում է այս տարուանից, երբ սկսուեց գարու սերմացուի ներկրումը: Մէկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեանը յատկացրել է 200,000.0 հազար դրամ` ՀՀ ֆինանսների նախարարութեան ,գիւղական ֆինանսաւորման կ'առոյց-ծրագրի իրականացման գրասենեակէ պետական հիմնարկի միջոցով գիւղատնտեսութեան ոլորտին տրամադրուող վարկերի տոկոսադրոյքների 4 տոկոսային կէտին համարժէք չափով սուբսիդաւորման նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ կառավարութիւնը միջոցներ է յատկացնում երեք ծրագրի համար: Առաջինով աջակցութիւն է ստանում օրգանիկ պարարտանիւթ արտադրող ազգային ընկերութիւնը, որն այս տարի պատրաստ է բաւարարել դրա պահանջարկի կէսը: Երկրորդ ծրագիրն առեւտրային բանկերի միջոցով գիւղացիներին ցածր տոկոսադրոյքով վարկերի տրամադրումն է: Երրորդով մի քանի մարզերի յատկացուել է 100 մլն դրամ, եւ այդ գումարն արդէն իսկ օգտագործուել է. պայմանագիր է ստորագրել 200 տնտեսութիւն: Պետութիւնը շարունակելու է այս ծրագիրը: Կառավարութեան որոշմամբ փոփոխուել եւ լրացուել է աւելի վաղ ընդունուած որոշումներից մէկը, որի համաձայն 2011թ. երկրորդ եռամսեակում կը շարունակեն սուբսիդաւորուել ,երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարանէ պետական նպատակային ծրագրով նախկինում տրամադրուած վարկերի տոկոսավճարները, ինչպէս նաեւ կսուբսիդաւորուէն նոր տրամադրուած վարկերի տոկոսավճարները: Մէկ այլ որոշմամբ հանրապետութիւնում առաջին անգամ ձեւաւորուած սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրաւունքը վերապահուել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեանը: Վարչապետ Տիգրան Սարգսեանի դիտարկմամբ ,երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարանէ ծրագիրը 90 տոկոսով իրականացւում էր Երեւան քաղաքում: Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտօնութիւն սահմանելու շնորհիւ պատկերը կտրուկ փոխուել է, եւ ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը: Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է: Բնակչութեան անապահով խաւին բնակարաններ կտրամադրուէն արդէն իսկ կառուցուած եւ կառուցուող շէնքերում: ՀՀ կառավարութիւնը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Վերականգնման վարկերի բանկի աջակցութեամբ Կովկասեան նախաձեռնութեան շրջանակում իրականացուած ,գիւմրի-2է ենթակայանի վերականգնումէ վարկային ծրագրի գլխաւոր կապալառուի ընտրութեան միջազգային մրցոյթի արդիւնքը` յաղթող ճանաչելով ,ալսթոմ Գրիդ Գմբհէ ընկերութիւնը: Պայմանագրային բանակցութեան արդիւնքում այն պարտաւորուել է օպտիկամանրաթելային մալուխը մոնտաժել դրա համար առաջարկուած ամենացածր գնով: Պայմանագրի ընդհանուր արժէքն է 12283696,41 եւրոյ: ՀՀ կառավարութիւնը փոփոխութիւններ է կատարել աւելի վաղ ընդունած իր ,հարկային վարչարարութեանն օժանդակութեան նպատակով վիճակահանութեան անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասինէ որոշման մէջ եւ սահմանել, որ մայիսի 1-ից սկսած (ապրիլ ամսուայ արդիւնքով) ՀԴՄ կտրօնների իւրաքանչիւր վիճակահանութեանը 10-ի փոխարէն կը տրամադրուի 15 աւտոմեքենայ, միաժամանակ կը դադարեցուի դրամական պարգեւավճարների վճարումը: Մէկ այլ որոշմամբ սահմանուել է, որ շահումով խաղերի արտօնագիր եւ յարակից փաստաթղթեր կարելի է ստանալ ոչ միայն առձեռն կամ փոստով, այլեւ էլեկտրօնային համակարգի միջոցով, ինչը կը նպաստի գործարար միջավայրի բարելաւմանը, արտօնագրման գործընթացի պարզեցմանն ու թափանցիկութեան ապահովմանը: Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մէկում, գործադիրն ակնկալում է էականօրէն կրճատել ,կանաչ ուղիէ ընթացակարգով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպման համար պահանջուող ժամանակը, նուազեցնել մաքսային մարմնի եւ տնտեսվարող սուբյեկտի շփումները եւ ձեւաւորել մաքսային ձեւակերպման փուլերի ժամանակահատուածների վիճակագրական տուեալների բազան:
  -   Տնտեսութիւն