ԱՄՆ-Ը ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՒԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ<br />


ԱՄՆ-Ը ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՒԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • 23-10-2008 16:34:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում աւիատոմսեր գնող ուղեւորները շուտով պարտաւոր կլինեն աւելի շատ տեղեկութիւններ տրամադրել իրենց մասին, քան անհրաժեշտ է հիմա: Այդպիսին են թռիչքների անվտանգութեան ապահովման նոր ծրագրի պայմանները, որի ներդրման մասին յայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան նախարար Մայքլ Չերտոֆը: Գոյութիւն ունեցող պրակտիկայի համաձայն, աւիաընկերութիւնները ուղեւորից պահանջում են միայն նրա անուն-ազգանունը, եւ ընդ որում բոլորովին ոչ միշտ են ստացուած տեղեկատուութիւնը համեմատում այն անձանց ցուցակների հետ, որոնք հետախուզւում են իրավապահ կառոյցների կողմից: Իսկ հիմա պարտադիր կագով նրանց հարկ կլինի յայտնել ոչ միայն անունը, այլեւ սեռը, ինչպէս նաեւ ուղեւորների ծննդեան օրը: Ենթադրւում է, որ նոր ծրագիրը կներդրուի 2009 թուականի հենց սկզբից ԱՄՆ-ի ներքին աւիաչուերթների համար եւ փոքր-ինչ աւելի ուշ` միջազգային չուերթների համար:
  -   Միջազգային