ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻՆ ԴԱՐՁԵԱԼ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ<br />


ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻՆ ԴԱՐՁԵԱԼ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

  • 23-10-2008 16:32:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այս անգամ կհրաւիրուի Միլանի դատարան որպէս վկայ եւ կհարցաքննուի Աբու Օմար անունով յայտնի եգիպտացի իսլամական իմամի առեւանգման գործի առնչութեամբ: Այս որոշումն է ընդունել դատաւոր Օսկար Մաջին: Սիլվիո Բերլուսկոնին իմամի առեւանգման պահին (2003 թ.), ինչի մէջ մեղադրում են ԿՀՎ եւ Իտալիայի ռազմական հետախուզութեան աշխատակիցներին, զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտօնը: Նա պէտք է պատասխան տայ, թէ ինչ հրահանգներ է ստացել ռազմական հետախուզութեան ծառայութեան այն ժամանակուայ ղեկավար Նիկոլա Պոլլարին, որի փաստաբաններն էլ պահանջում են դատարան հրաւիրել վարչապետին: Սակայն Բերլուսկոնին յայտարարում է, որ իր կառավարութիւնը տեղեակ չի եղել Իտալիայի տարածքում որեւէ գաղտնի գործողութեան: ԱՄՆ-ը եւս հրաժարուել է իտալական արդարադատութեանը յանձնել իր աշխատակիցներին, որոնց թւում եւ Հռոմի եւ Միլանի ամերիկեան յատուկ ծառայութիւնների տարածաշրջանային ղեկավարներին` ժխտելով երրորդ երկրներում հակաահաբեկչական գործողութիւնների անցկացման փաստը:
  -   Միջազգային