Խորհրդային աստուածմերժութեան տարիներից յետոյ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիները զարթօնք էն ապրում


Խորհրդային աստուածմերժութեան տարիներից յետոյ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիները զարթօնք էն ապրում

  • 31-03-2011 17:36:26   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսեանի հրաւէրով Մոսկուայի Պատրիարքարանի Արտաքին յարաբերութիւնների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆէեւը <<Հայորդեաց տուն>> հայեցի դաստիարակութեան կենտրոնում հանդիպեց <<Նուռ>> եկեղեցասէր երիտասարդաց միութեան անդամների հետ: Երկու առաջնորդների հետ հանդիպումը, նուիրուած միջքրիստոնէական յարաբերութիւնների առաջընթացին, սկսուեց տէրունական աղօթքով, որից յետոյ հիւրերին ողջոյնի խօսք ասաց Ռուսահայոց Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսեանը. <<Անչափ ուրախ ենք Սրբազան հայր, որ դուք այցելեցիք մեր տուն: Սա նաեւ ձեր տունն է: Շնորհակալ ենք մեր եկեղեցու եւ համայնքի նկատմամբ տածած սիրոյ, ուշադրութեան եւ ջերմ եղբայրական յարաբերութիւնների համար: Այսօր առաջին անգամ մեր հոգեւոր կրթական կենտրոնում հիւրընկալում ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչի` Մոսկուայի Պատրիարքարանի Արտաքին յարաբերութիւնների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնին: Ձեր այցն ուրախալի իրադարձութիւն է մեր համայնքի եւ Եկեղեցու համար, որը ոչ միայն վկայում է ջերմ եւ անկեղծ եղբայրական յարաբերութիւնների մասին, այլեւ յիշեցնում, որ պէտք է շարունակել ապրել հոգեւոր արժէքներով, որոնք պահպանել եւ մեզ ժառանգութիւն էն թողել մեր նախնիները: Այսպիսի փոխադարձ այցելութիւնները, շփումները ամրապնդում էն եւ նպաստում եղբայրական հոգեւոր յարաբերութիւնների զարգացմանը յանուն Աստծոյ փառքի եւ բոլորիս բարօրութեան>>: Այնուհետեւ միտրոպոլիտ Իլարիոն Ալֆէեւը ներկաներին փոխանցեց Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնութիւնն ու ողջոյնը: <<Դուք գիտէք, թէ ինչ սիրով է վերաբերւում Կիրիլ Պատրիարքը Հայաստանին, հայ ժողովրդին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն,-ասաց միտրոպոլիտ Իլարիոնը: Նա եղել է Հայաստանում մինչ պատրիարք լինելը եւ ընտրուելուց յետոյ եւս: Էս յուսով եմ, որ դեռ շատ անգամներ Կիրիլ Պատրիարքը կ'այցելի ձեր գեղեցիկ, բայց եւ բազում ցաւեր տեսած երկիր>>: Այնուհետեւ միտրոպոլիտ Իլարիոնը պատմեց Հայաստան կատարած իր մի քանի այցելութեան տպաւորութիւնների մասին: <<Ինձ համար շատ հարազատ ու թանկ է Հայաստանը:Այն, ինչ էս տեսել եմ Հայաստանում մեծ տպաւորութիւն է գործել ինձ վրայ եւ միշտ կը մնայ իմ սրտում: Շատ տառապանքներ է տեսել հայ ժողովուրդը եւ տառապել է յատկապէս իր քրիստոնական հաւատքի համար: Եւ չնայած իր բազում տառապանքներին, դարերի ընթացքում, հայ ժողովուրդը ամուր է պահել եւ շարունակում է պահպանել իր հաւատքը>>,-ասաց Սրբազան հայրը: Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը խօսեց նաեւ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների դարաւոր ամուր կապի մասին, միաժամանակ նշելով, որ մեր Եկեղեցիների միջեւ գոյութիւն ունի տարակարծութիւն, որը սկիզբ է առել 451 թուականին եւ մինչ օրս յաղթահարուած չէ: << Չնայած աստուածաբանական տարաձայնութեանը, որն այսօր քննարկում էն Ուղղափառ Եկեղեցիները եւ Արեւելեան Հին Ուղղափառ Եկեղեցիները, -ասաց Սրբազան հայրը,-մենք միմեանց նկատմամբ տրամադրուած ենք բարեացակամ, որը բազմիցս փաստել ենք գործով մեր համատեղ պատմութեան ընթացքում: Եւ պատահական չէ, որ խորհրդային աստուածմերժութեան տարիներից յետոյ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիները զարթօնք էն ապրում եւ մեր եկեղեցիների հոգեւոր առաջնորդները պարբերաբար հանդիպում էն, շփւում, օգնում միմեանց լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած էն այսօր մեր առաջ>>: Միտրոպոլիտ Իլարիոնը յիշեց նաեւ, թէ ինչ կարեւոր դերակատարութիւն է ունեցել Ռուս Ուղղափառ Եկեղեցին 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի առնչութեամբ երկկողմանի լարուած պայմաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հանդիպումները կազմակերպելու գործում:<<Հոգեւոր առաջնորդները արել էն հնարաւոր ամէն ինչ, որպէսզի լարուածութիւնը թուլանայ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր քիչ լինէն, որպէսզի ձեռք բերուի խաղաղութիւն, որը մարդկանց ապրելու, աշխատելու հնարաւորութիւն կը տար, նաեւ հաւատալու, ինչպէս այդ արել էն դարերի ընթացքում>>: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի մամլոյ դիւանից, Միտրոպոլիտ Իլարիոնը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերւում էին երկու Եկեղեցիների յարաբերութիւնների սերտացմանը, առկայ դաւանաբանական տարակարծութիւններին, եկեղեցու հովանու ներքոյ որբ երեխաներին աջակցութիւն ցուցաբերելուն, աղանդաւորների դէմ պայքարի ձեւերին եւ այլն: Հանդիպման աւարտին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսեանը Մոսկուայի Պատրիարքարանի Արտաքին յարաբերութիւնների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնին նուիրեց <<Գրիգոր Նարեկացին եւ հոգեւոր մշակոյթը միջնադարում>> գիրքը եւ Ս. Յարութեան տօնի նախաշեմին` զատկական ձու, որի ներսում ռուսական եկեղեցու քանդակն էր: Միտրոպոլիտ Իլարիոնը կենտրոնի գրադարանին նուիրեց իր հեղինակած <<Ուղղափառութիւն>> երկհատոր գիրքը:
  -   Հասարակութիւն