Ուսումնասիրուել է Հայաստանում կանանց եւ տղամարդկանց մասնակցութիւնը հասարակական-քաղաքական կեանքին


Ուսումնասիրուել է Հայաստանում կանանց եւ տղամարդկանց մասնակցութիւնը հասարակական-քաղաքական կեանքին

  • 31-03-2011 17:03:16   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մակ-ի Բնակչութեան հիմնադրամի /ՄԱԲՀ/ հայաստանեան գրասենեակը պաշոնապէս ներկայացրեց ,ընդդէմ գենդերային բռնութեան Հարաւային Կովկասումէ ծրագրի շրջանակներում ,,կովկասէ հասարակագիտական կենտրոնէ հասարակական կազմակերպութեան կողմից իրականացուած ,հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցութեան գենդերային առանձնայատկութիւններըէ սոցիոլոգիական հետազօտութեան արդիւնքները: Միջոցառմանը ներկայ էին կառավարական կառոյցների, միջազգային կազմակերպութիւնների, կուսակցութիւնների, կանանց իրաւունքներով եւ գենդերային հիմնախնդիրներով զբաղուող օտարերկրեայ եւ տեղական հասարակական կազմակերպութիւնների ու զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Հետազօտութեան նպատակն էր ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց եւ տղամարդկանց մասնակցութեան համեմատական բնութագիրն ու դինամիկան եւ բացայայտել այդ գործընթացներին կանանց լիարժէք մասնակցութեանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական եւ այլ գործօնները: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ Մակ-ի մշտական համակարգող, Մազծ-ի մշտական ներկայացուցիչ, Մաբհ-ի ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան: Նա նշեց, որ ինչպէս աշխարհի շատ երկրներում, Հայաստանում եւս քաղաքական որոշումների կայացման մակարդակներում, այդ թւում` խորհրդարաններում, նախարարութիւններում, երկրի եւ կառավարութեան ղեկավարների ընտրութիւններում առկայ էն գենդերային անհաւասարութեան ու խտրականութեան դրսեւորումներ: Դ.Գեռչեւայի ելոյթից յետոյ հետազօտութեան հիմնական արդիւնքները եւ առաջարկները ներկայացրեցին զեկոյցի հեղինակներ` ,կովկասէ հասարակագիտական կենտրոնի նախագահ Յովհաննէս Յովհաննիսեանը եւ գենդերային փորձագէտներ Լիլիթ Զաքարեանն եւ Վլադիմիր Օսիպովը: Փորձագէտները նաեւ մի շարք առաջարկութիւններ ներկայացրեցին կանանց հասարակական-քաղաքական մասնակցութիւնը մեծացնելու եւ առկայ գենդերային բացերը լրացնելու ուղղութեամբ: Իւրաքանչիւր փորձագէտի խօսքից յետոյ տեղ գտաւ հարցուպատասխան, որն էլ հնարաւորութիւն տուեց մասնակիցներին կիսել իրենց տեսակէտները եւ հարցեր ուղղել հետազօտութեան հեղինակներին: Մաբհ-ի մասին Մակ-ի Բնակչութեան հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալութիւն է, որը սատարում է իւրաքանչիւր տղամարդու, կնոջ եւ երեխայի` առողջ կեանք վարելու եւ հաւասար հնարաւորութիւններ ունենալու իրաւունքը: Մաբհ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչութեան վերաբերեալ տուեալները վերջիններիս քաղաքականութիւններում եւ ծրագրերում` աղքատութեան կրճատման, ինչպէս նաեւ ապահովելու համար, որ իւրաքանչիւր յղիութիւն լինի ցանկալի, իւրաքանչիւր ծնունդ` անվտանգ, իւրաքանչիւր երիտասարդ զերծ լինի Միաւ-ից եւ իւրաքանչիւր աղջիկ ու կին արժանանայ յարգալից եւ արժանապատիւ վերաբերմունքի:
  -   Հասարակութիւն