Երկրորդ սերնդի պլանշետ Lepad-ը շուկայում կը յայտնուի աշնանը


Երկրորդ սերնդի պլանշետ Lepad-ը շուկայում կը յայտնուի աշնանը

  • 31-03-2011 16:52:22   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Lenovo ընկերութեան ղեկավար Եան Իւանցինը, լրագրողներին տեղեկացրել է, որ երկրորդ սերնդի պլանշետ Lepad-ը կը յայտնուի շուկայում այս տարուայ աշնանը` սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: Նոր մոդելի շնորհանդէսը պէտք է տեղի ունենար մարտին Չինաստանում, սակայն չպարզաբանուած պատճառներով յետաձգուել է: Ընկերութեան տնօրէնր չի բացայայտել տեխնիկական մանրամասները, սակայն կարելի է ենթադրել, որ այն կ'աշխատի Android օպերացիոն համակարգի հիման վրայ: Ինչպէս տեղեկացնում է news.org.ua կայքը, Իւանցինը միայն նշել է, որ նախորդ մոդելի համեմատ, նորն աւելի բարակ է լինելու եւ նոր Lepad-ը հաւանութեան է արժանացել նաեւ ծրագրաւորողների կողմից: Յաւելենք, որ մոդելը կ'արժենայ 400-450 ԱՄՆ դոլար: Lepad-ի սենսորային էկրանը 10.1 դիւմ է եւ մոդելը աշխատում է 1.2 գգ հերց արագութեամբ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ