Սիւնիքի մարզում կվերաբացուէն զբաղուածութեան մոդելային երեք կենտրոններ


Սիւնիքի մարզում կվերաբացուէն զբաղուածութեան մոդելային երեք կենտրոններ

  • 31-03-2011 16:36:27   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 1-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան առաքելութեան ղեկավար դոկտոր Ջատինդեր Չիման կը մասնակցեն «Զբաղուածութեան պետական ծառայութիւն» գործակալութեան (ԶՊԾԳ) վերանորոգուած երեք տարածքային կենտրոնների վերաբացման հանդիսաւոր արարողութեանը Սիսիանում եւ Գորիսում: Գրասենեակները հանդիսանում էն զբաղուածութեան ժամանակակից մոդելային կենտրոններ, որոնք աշխատաշուկայի ակտիւ ծրագրեր էն մատուցելու Սիւնիքի մարզի համայնքներին եւ կը նպաստեն Սիսիանի, Գորիսի եւ Մեղրիի աշխատանք փնտրողների ու գործատուների նպատակների իրականացմանը: Կենտրոնները հիմնովին վերանորոգուել ու կահաւորուել էն ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների (ԿԱԲԾ) ծրագրի շրջանակներում: Կենտրոնների արդիականացումը կը նպաստի Սիւնիքի մարզի աշխատուժի պատրաստուածութեան եւ մրցունակութեան էլ աւելի բարձրացմանը: Վերանորոգմանը նախորդող երեք տարիների ընթացքում Զպծգ-ն վերապատրաստման դասընթացնէր է կազմակերպել գործակալութեան եւ տարածքային կենտրոնների աշխատակազմի համար` ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի օժանդակութեամբ: Ուսուցումներ էն իրականացուել աշխատաշուկայի ակտիւ ծրագրերի իրականացման, պահանջարկով առաջնորդուող աշխատատեղերի համալրումը խթանելու եւ զբաղուածութեան ծառայութիւնների միջոցով աշխատաշուկայի պահանջները հասցէագրելու գծով: Աշխատաշուկայի ակտիւ ծրագրերի մատուցումը կ'ընդգրկի աշխատաշուկայի հետազօտութիւններ, պահանջարկ վայելող աշխատատեղերի կանխատեսում, աշխատանք փնտրողների եւ թափուր աշխատատեղերի համադրում, ինչպէս նաեւ աշխատանքի ակումբների կազմակերպում, որոնք աշխատանքի որոնման հմտութիւններ էն ուսուցանում: Կենտրոնները նաեւ կ'աջակցեն խոցելի խմբերին աշխատաշուկայում պահանջուող հմտութիւններ ձեռք բերելու հարցում: ԿԱԲԾ աջակցութեամբ Սիւնիքում կը շարունակուի Գործատուների Խորհուրդների կազմակերպումը, որոց նպատակն է գործատուների եւ ԶՊԾԳ զբաղուածութեան կենտրոնների միջեւ սերտ եւ փոխշահաւէտ համագործակցութեան ստեղծումը, զարգացումը եւ պահպանումը: Ծրագրի շրջանակներում 3 զբաղուածութեան տարածքային կենտրոններում` Մեղրիում, Սիսիանում, Գորիսում տեղադրուել էն ինքնասպասարկման կրպակներ, որոնց միջոցով ԶԿ շահառուները առցանց ռեժիմով Գործ տեղեկատուական համակարգից եւ համապատասխան ինտերնետային կայք-էջերից կարող էն ստանալ տեղեկութիւններ ՀՀ տարածքում առկայ թափուր աշխատատեղերի վերաբերեալ: Նշենք, որ 2010թ. դեկտեմբերի տուեալներով Սիւնիքի մարզում գործազրկութեան մակարդակը երկրորդ ամենաբարձր տեղն է զբաղեցնում Հայաստանում: Բոլոր երեք կենտրոնները գտնւում էին աշխատանքային վատ պայմաններում եւ արդի ենթակառուցուածքների կարիք ունէին յաճախորդներին զբաղուածութեան պատշաճ ծառայութիւններ մատուցելու համար: Այսպէս օրինակ, Գորիսի զբաղուածութեան կենտրոնը գտնւում է քաղաքապետարանի շէնքում եւ բաւարար ռեսուրսներ չի ունեցել աշխատակիցներին ապահովելու անվտանգ եւ յարմարաւէտ աշխատանքային պայմաններով: Բացակայել էն նաեւ քաղաքացիների սպասարկման եւ ուսուցումների իրականացման համապատասխան տարածքներ: Այնուհանդերձ 2010թ. Սիւնիքի մարզում զբաղուածութեան մարզային եւ տարածքային կենտրոնների կողմից զբաղուածութեան պետական ծրագրով ապահովուել է 118.2% կատարողական: 2011թ.-ի մարտի 1-ի դրութեամբ Սիւնիքի մարզում գործազրկութեան մակարդակը կազմում է 10.1 %, աշխատանք փնտրողների թիւը կազմում է շուրջ 7.1 հազար: Գործազուրկների թուաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 73.5 %-ը կամ 5.2 հազար: Տարեսկզբից աշխատանքի է տեղաւորուել 141 աշխատանք փնտրող (Գորիս` 28 աշխատանքի տեղաւորուած, Մեղրի` 22, Սիսիան` 12) եւ առկայ է շուրջ 59 թափուր աշխատեղ: 2010թ.-ին միայն Սիւնիքի մարզում աշխատանքի է տեղաւորուել 779 անձ, իսկ ակտիւ ծրագրերում ընդգրկուած անձանց թիւը կազմել է 1428: 2010թ. հոկտեմբերից մինչ 2011թ. փետրուարը ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կենսաթոշակների եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը վերանորոգել է բոլոր երեք կենտրոնների տարածքը, կատարելով` նոր յատակի, պատուհանների եւ դռների տեղադրում, պատերի ներկում եւ պաստառապատում, էլեկտրասնուցման համակարգի բարելաւում, ներքին ջրամատակարարման համակարգի եւ լսարանի տարածքի ստեղծում, զուգարանների վերանորոգում, սենեակների նախագծում ու կահաւորում: Իրականացուած վերանորոգման այս աշխատանքները Սիւնիքի աշխատաշուկայի առաջարկի ու պահանջարկի միջեւ նորաստեղծ կապերի հաստատումը խրախուսող միջավայր կապահովէն արդիականացուած կենտրոններում: # # # ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) կենսաթոշակների եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի (ԿԱԲԾ) նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների գործընթացին: Կաբծ-ն աջակցում է ՀՀ կառավարութեանը, անհատներին, տնային տնտեսութիւններին եւ համայնքներին առաւել արդիւնաւէտ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը` ինչպիսիք էն ծերութիւնը, կերակրողին կորցրածների կացութիւնը, հաշմանդամութիւնը եւ գործազրկութիւնը: Բացի այդ ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարութեանը զբաղուածների եւ գործազուրկների խոցելի խմբերին օժանդակելու գործընթացում` առաւել մեծ ուշադրութիւն յատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքների յաղթահարմանը:
  -   Հասարակութիւն