ԱՄՆ-Ը 2009 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԸ ԾԱԽՍԻ 612
ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
15-10-2008 17:10:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ
Բուշը ստորագրել է 2009 թուականին ռազմական կարիքների համար 612
մլրդ դոլարի չափով ծախսերի մասին օրէնքը:
Օրէնքը, մասնաւորապէս, արտօնում է Պետագոնին յատկացնել մօտ
165 մլն դոլար Ռուսաստանին օգնութիւն ցուցաբերելու համար նրա
ստրատեգիական յարձակողական սպառազինութիւնների ապամոնտաժման,
քիմիական զէնքի ոչնչացման, միջուկային զէնքի յուսալի պահպանման ու
նրա անվտանգ փոխադրման ապահովման գործում: Նախատեսւում է նաեւ մօտ
70 մլրդ դոլար հատկացուի Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական
գործողութիւնների շարունակման համար: