ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՑՒՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ԱՍԱՄԲԼԷԱՅԻ 63-ՐԴ<br /> ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br />


ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՑՒՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ԱՍԱՄԲԼԷԱՅԻ 63-ՐԴ
ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

  • 16-09-2008 16:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում` Միաւորուած ազգերի կենտրոնակայանում, այսօր իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի հերթական` 63-րդ նստաշրջանը: Ծրագրւում է նստաշրջանի ընթացքում քննարկել օրակարգի 160-ից աւելի հարց: Այդ թւում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովումը, ահաբեկչութեան դէմ պայքարը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու շրջակայ միջավայրի պահպանութիւնը, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր: Վեհաժողովի պատուիրակները կշարունակեն նախորդ նստաշրջանների ընթացքում սկսած հարցերի քննարկումը, որ վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բարենորոգմանը, բուն կազմակերպութեան աշխատանքի ակտիւացմանը, ինչպէս նաեւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դէմ պայքարին:
  -   Միջազգային