ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ<br /> ԴԻՄԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԻՆ<br />


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԴԻՄԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԻՆ

  • 12-09-2008 19:45:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների աշխատակազմի Քրեադատավարական եւ զինծառայողների իրաւունքների վերականգնման խմբի աշխատակիցները բանաւոր դիմում-բողոքների հիման վրայ սեպտեմբերի 10-ին Երեւանի Հիւսիսային պողոտայ կատարած այցելութեան ժամանակ արձանագրել են, որ Թումանյան փողոցից մինչեւ Պուշկին փողոց ընկած հատուած քաղաքացիների մուտք գործելը արգելուած էր ոստիկանութեան աշխատակիցների կողմից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքներների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի դրոյթներով Արմէն Յարութիւնեյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանին` խնդրել պարզաբանումներ տալ նշուած փաստի իրաւական հիմնաւորուածութեան վերաբերեալ:
  -   Մարդու իրաւունքներ