ԱՄՆ-ՈՒՄ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ<br /> ՅԻՇԱՏԱԿԸ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ
ՅԻՇԱՏԱԿԸ

  • 11-09-2008 15:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր ԱՄՆ-ում ոգեկոչում են աշխարհի պատմութեան մէջ ամենաարյունոտ ահաբեկութեան զոհերի յիշատակը: Եօթ տարի առաջ ահաբեկիչները գրաւեցին չորս չուերթային ինքնաթիռ եւ դրանք ուղղեցին Նյու Յորքում գտնուող Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-երկնաքերների եւ Պենտագոնի շէնքի վրայ Վաշինգտոնում: Այդ գրոհի հետեւանքով զոհվեց մօտ 3000 մարդ: Սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ում կսկսուի մէկ րոպե լռութեամբ: Սգոյ միջոցառումներ կանցկացուեն Նյու Յորքում, որտեղ այժմ կառուցւում են «Ազատութեան աշտարակները» եւ թանգարան` ի յիշատակ ահաբեկութեան զոհերի: Ըստ աւանդոյթի, անուն առ անուն կընթերցուի երկնաքերների փլատակներում զոհվածների ցուցակը:
  -   Միջազգային