ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

  • 11-09-2008 13:56:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 10-ին Բայսուր քաղաքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուել է Լիբանանի դեմոկրատական կուսակցութեան քաղաքական խորհրդի անդամ Սալեհ Էլ-Արիդին: Եվս չորս մարդ վիրաւորուել է: Լիբանանի «Վաթանիա» գործակալութեան տուեալներով, պայթուցիկ սարքը գործել քաղաքական գործչի` աւտոմեքենայ նստելու պահին: Լիբանանի դեմոկրատական կուսակցութիւնը մօտ է կանգնած Լիբանանի ընդդիմությանը: Կուսակցութիւնը գլխաւորում է Թալյալ Արսլանը, որ ներկայումս զբաղեցնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտօնը:
  -   Միջազգային