59-ԱՄԵԱՅ ՖՐԱՆՍՈՒՀԻՆ ԵՌՅԱԿ Է ԼՈՅՍ ԱՇԽԱՐՀ ԲԵՐԵԼ<br />


59-ԱՄԵԱՅ ՖՐԱՆՍՈՒՀԻՆ ԵՌՅԱԿ Է ԼՈՅՍ ԱՇԽԱՐՀ ԲԵՐԵԼ

  • 09-09-2008 18:41:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի բնակչուհին 59 տարեկան հասակում բարեյաջող ծննդաբերել է եռյակ: Փարիզի ծննդատանը լոյս աշխարհ են եկել երկու տղա եւ մէկ աղջիկ: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ըստ բժիշկների, ծննդկանին հարկ է եղել կեսարեան յատում անել, բայց «ամէն բան շատ լաւ է անցել»: Նորածինները, ինչպէս նաեւ նրանց մայրը, իրենց լաւ են զգում: Այս երեխաները լոյս աշխարհ են եկել արհեստական բեղմնաւորման շնորհիւ, որ կատարուել է արտասահմանում, որտեղ կնոջը դոնորական ձվաբջիջ են ներարկել:
  -   Միջազգային