ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ. ԵՐԿՐՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ<br /> ՅԵՂԱՇՐՋՈՒՄ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ. ԵՐԿՐՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՅԵՂԱՇՐՋՈՒՄ

  • 03-09-2008 17:05:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկրում սկսուել է սահմանադրական յեղաշրջում: Այս մասին յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ուկրաինական ժողովրդին ուղղուած իր հեռուստաուղերձում: Ուկրաինայի նախագահը «լաւ ծրագրուած ակցիա» է համարել Իւլեա Տիմոշենկոյի դաշինքից (ՅՈՒՏԴ) եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն» դաշինքից կազմուած կոալիցիայի փլուզումը: «Գերագոյն ռադայում փաստացի ստեղծուած է նոր կոալիցիա` կազմուած ՅՈՒՏԴ-ից, Ռեգիոնների կուսակցութիւնից եւ Կոմկուսից, որի հիմքում ոչ ուկրաինական եւ ոչ պետական շահեր են»,- ասել է Յուշչենկոն: «ՅՈՒՏԴ-ի, Ռեգիոնների կուսակցութեան եւ ՈՒԿԿ-ի ձեռքերով վերականգնուած է կառավարութեան մասին հակասահմանադրական օրէնքը, որը 2006 թուականին արտահերթ ընտրութիւնների պատճառ դարձաւ: Այդ օրէնքը հաստատում է վարչապետի դիկտատուրա»,- ընդգծել է Յուշչենկոն: Դրա հետ կապուած Յուշչենկոն յայտարարել է, որ եթէ օրէնքով սահմանուած ժամկէտում (10 օր) չձեւավորվի նոր խորհրդարանական կոալիցիա, նա կօգտվի իր սահմանադրական իրաւունքից եւ կցրի Ռադան:
  -   Միջազգային