«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ԾՐԱԳՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ<br />


«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ԾՐԱԳՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

  • 21-08-2008 15:25:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հզբոլլահ» շիա արմատական շարժումը, ըստ իսրայելական յատուկ ծառայութիւնների տուեալների, նախապատրաստում է երկրի սահմաններից դուրս գտնուող Իսրայելի քաղաքացիների առեւանգման գործողութիւններ: Իսրայելի յատուկ ծառայութիւնների օպերատիւ տուեալներով, «Հզբոլլահը» մտադիր է իսրայելցիների առեւանգման գործողութիւններ իրականացնել Իմադ Մուգնիեի մահուան համար վրէժ լուծելու նպատակով, որը սպանուել էր 2008 թուականի փետրուարին Դամասկոսում: Նա «Հզբոլլահում» պատասխանատու էր իսրայելցիների վրայ յարձակումների եւ ահաբեկչութիւնների կազմակերպման համար: Փետրուարի 12-ին աւտոմեքենան, որի մէջ նա գտնւում էր, պայթեցուել էր: Իսրայելական յատուկ ծառայութիւնները հերքեցին իրենց մեղսակցութիւնը ահաբեկչի մահուան մէջ: Սակայն «Հզբոլլահի» ղեկավարութիւնը նրա զոհվելու մեղքը բարդեց Իսրայելի վրայ եւ խոստացաւ վերժ լուծել:
  -   Միջազգային