ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է<br /> ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՒԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ 408 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ<br />


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՒԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ 408 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

  • 01-08-2008 16:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման աւտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնաւոր փոխադրումների երթուղային ցանցն իր մէջ ներառում է 372 աւտոբուսային եւ 429 միկրոաւտոբուսային երթուղիներ (այդ թւում 216-ը` միջմարզային, 370-ը` ներմարզային, 150-ը` Երեւանում), որոնքսպասարկում են 1042 աւտոբուսներ եւ 4720 միկրոավտոբուսներ: Ինչպէս օգոստոսի 1-ի ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, նախարարութեան Տրանսպորտային տեսչության կողմից իրականացուած վերահսկողական աշխատանքների արդիւնքում այս տարուայ ապրիլի 19-ից մինչեւ յուլիսի 25-ը վարչական իրաւախախտումների վերաբերեալ կազմուել է 6 մլն 401 հազար դրամի 408 արձանագրութիւն, որոնց հիման վրայ արդէն պետբիւջէ է վճարուել 2 մլն 955 հազար դրամ: Նախարարի խօսքերով, ընդհանուր օգտագործման աւտոմոբիլային ճանապարհներին տեղադրուած գովազդներից այս տարուայ երկրորդ եռամսյակում պետբիւջէ է մուտքագրուել 17 մլն 493 հազ. 725 դրամ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 5 մլն 457 հազ. 625 դրամի դիմաց: Գ.Սարգյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետութիւնում գործող տեխզննման 31 կայաններում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն է անցել 33 հազար 767 աւտոմեքենայ: Տեխզննումից պետբիւջէ է վճարուել մօտ 84 մլն 417 հազար դրամ, իսկ բնապահպանական մասով` 118 մլն 184 հազար դրամ: Նշուեց, որ ապրիլի 16-ից մինչեւ յուլիսի 18-ը լիցենզաւորուել է կանոնաւոր փոխադրումներ իրականացնող 261 կազմակերպութիւն, որոնցից 16-ը` կանոնաւոր երթուղիներ սպասարկող կազմակերպութիւններ են, 245-ը` մարդատար տաքսի ծառայութիւն իրականացնող:
  -   Տնտեսութիւն