ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է<br /> ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 408 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ<br />


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 408 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 01-08-2008 16:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցն իր մեջ ներառում է 372 ավտոբուսային եւ 429 միկրոավտոբուսային երթուղիներ (այդ թվում 216-ը` միջմարզային, 370-ը` ներմարզային, 150-ը` Երեւանում), որոնքսպասարկում են 1042 ավտոբուսներ եւ 4720 միկրոավտոբուսներ: Ինչպես օգոստոսի 1-ի ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, նախարարության Տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում այս տարվա ապրիլի 19-ից մինչեւ հուլիսի 25-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 6 մլն 401 հազար դրամի 408 արձանագրություն, որոնց հիման վրա արդեն պետբյուջե է վճարվել 2 մլն 955 հազար դրամ: Նախարարի խոսքերով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդներից այս տարվա երկրորդ եռամսյակում պետբյուջե է մուտքագրվել 17 մլն 493 հազ. 725 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 մլն 457 հազ. 625 դրամի դիմաց: Գ.Սարգյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետությունում գործող տեխզննման 31 կայաններում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն է անցել 33 հազար 767 ավտոմեքենա: Տեխզննումից պետբյուջե է վճարվել մոտ 84 մլն 417 հազար դրամ, իսկ բնապահպանական մասով` 118 մլն 184 հազար դրամ: Նշվեց, որ ապրիլի 16-ից մինչեւ հուլիսի 18-ը լիցենզավորվել է կանոնավոր փոխադրումներ իրականացնող 261 կազմակերպություն, որոնցից 16-ը` կանոնավոր երթուղիներ սպասարկող կազմակերպություններ են, 245-ը` մարդատար տաքսի ծառայություն իրականացնող:
Նոյյան տապան  -   Տնտեսություն