ՎԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՄԵԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆԻ<br /> ԳՈՐԾՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏՈՒԵԼ ԻՐԱՒԱՊԱՀՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԵՎ<br /> ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ <br />


ՎԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՄԵԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆԻ
ԳՈՐԾՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏՈՒԵԼ ԻՐԱՒԱՊԱՀՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԵՎ
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ

  • 29-07-2008 21:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին հասցեագրած դիմումում քաղաքացի Հ.Գ.-ն յայտնել է, որ Մեասնիկ Մալխասեանի նկատմամբ յարուցուած քրգործի շրջանակներում ԿՀԴՊ-ի գլխաւոր վարչութեան աշխատակիցները մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը իրեն բերման են ենթարկել եւ 24 ժամ պահել վարչութիւնում: Այդ ընթացքում Հ.Գ.-ի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեկան ճնշում գործադրելով` նրանից կորզել են իրականութեանը չհամապատասխանող ցուցմունքներ: Ըստ դիմումատուի, ինքը ցուցմունքները գրել է թելադրանքով եւ հարկադրանքի միջոցով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, Հ.Գ.-ն յայտարարել է նաեւ, որ այդ ամբողջ ժամանակահատուածում իրեն զրկել են պաշտպան ունենալու իրաւունքից, ինչպէս նաեւ հարազատներին իր գտնուելու վայրի մասին տեղեակ պահելու հնարաւորութիւնից: Ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենսդրութեամբ, Ա.Յարութիւնեյանը դիմել է ՀՀ Ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանին` խնդրելով յանձնարարել անցկացնել ծառայողական քննություն եւ նշուած փաստերը հաստատուելու դէպքում միջոցներ ձեռնարկել մեղաւոր պաշտօնատար անձանց օրէնքով նախատեսուած կարգով պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ:
  -   Մարդու իրաւունքներ