ՎԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՄԵԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆԻ
ԳՈՐԾՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏՈՒԵԼ ԻՐԱՒԱՊԱՀՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԵՎ
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ
29-07-2008 21:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնյանին հասցեագրած դիմումում քաղաքացի
Հ.Գ.-ն յայտնել է, որ Մեասնիկ Մալխասեանի նկատմամբ յարուցուած
քրգործի շրջանակներում ԿՀԴՊ-ի գլխաւոր վարչութեան աշխատակիցները
մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը իրեն բերման են ենթարկել եւ 24 ժամ
պահել վարչութիւնում: Այդ ընթացքում Հ.Գ.-ի նկատմամբ ֆիզիկական եւ
հոգեկան ճնշում գործադրելով` նրանից կորզել են իրականութեանը
չհամապատասխանող ցուցմունքներ: Ըստ դիմումատուի, ինքը
ցուցմունքները գրել է թելադրանքով եւ հարկադրանքի միջոցով:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից, Հ.Գ.-ն յայտարարել է նաեւ, որ այդ ամբողջ
ժամանակահատուածում իրեն զրկել են պաշտպան ունենալու իրաւունքից,
ինչպէս նաեւ հարազատներին իր գտնուելու վայրի մասին տեղեակ պահելու
հնարաւորութիւնից:
Ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ
օրենսդրութեամբ, Ա.Յարութիւնեյանը դիմել է ՀՀ Ոստիկանութեան պետ
Ալիկ Սարգսեանին` խնդրելով յանձնարարել անցկացնել ծառայողական
քննություն եւ նշուած փաստերը հաստատուելու դէպքում միջոցներ
ձեռնարկել մեղաւոր պաշտօնատար անձանց օրէնքով նախատեսուած կարգով
պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ: