ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ Է ՀԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՍԱՏԱՐՄԱՆ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ<br />


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ Է ՀԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՍԱՏԱՐՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

  • 29-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յուլիսի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանեան ծրագրերի գլխաւոր տնտեսագէտ Սամիս Միտրային եւ նրա գլխաւորութեամբ գործող ՀԲ-ի կողմից Հայաստանի պետական բիւջէի սատարման աշխատանքների վերաբերեալ փաստաթուղթը նախապատրաստած թիմի անդամներին: Վարչապետը շնորհակալութիւն է յայտնել ՀԲ-ի ներկայացուցիչներին` ՀՀ կառավարութեան առաջնահերթությունները եւ համահայկական ծրագրերն արտացոլող ընդգրկուն փաստաթղթի մշակման համար: Տ.Սարգսեանը նշել է, որ այն զգալի օժանդակություն է կառավարութեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանն անդրադարձ է եղել փաստաթղթում ներառուած կենսաթօշակային բարեփոխումների, հարկային եւ մաքսային վարչարարության, էլեկտրոնային կառավարման, պետական ծախսային քաղաքականութեան բարեփոխումների, բնական ռեսուրսների արդիւնաւէտ կառավարման եւ մի շարք ոլորտների մասով նախանշումներին: Նշուվել է, որ դրանց վերաբերեալ ՀՀ կառավարութիւնը էական առարկութիւններ չունի եւ օգտակար է համարում ներկայացուած աշխատանքը:
  -   Տնտեսութիւն