ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 6 ՄԱՐԴ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 6 ՄԱՐԴ

  • 28-07-2008 17:05:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում` Աֆղանստանին սահմանակից Հարաւային Վազիրիստանի շրջանում, մեդրեսէի (հոգեւոր դպրոց) ռմբակոծութեան հետեւանքով զոհուել է վեց եւ վիրաւորուել երեք մարդ: Այս մասին հաղորդում են տեղի լրատուական գործակալութիւնները: Չորս հրթիռ է ընկել Ազամ Վարսակ բնակավայրում գտնուող ուսումնական հաստատութեան վրայ: Հրթիռակոծութեան տակ է յայտնուել նաեւ տեղի հոգեւոր առաջնորդի տունը: Ականատեսների վկայութեամբ, գրոհից փոքր-ինչ առաջ օդում երեւացել է առանց օդաչուի հետախույզ-ինքնաթիռ: Ոստիկանութիւնը սկսել է միջադէպի հետաքննութիւնը:
  -   Միջազգային