UNICEF-ը կ'աջակցի Երեւանի ծննդատներում սոցիալական ծրագրերի իրականացմանը<br />


UNICEF-ը կ'աջակցի Երեւանի ծննդատներում սոցիալական ծրագրերի իրականացմանը

  • 29-03-2011 18:08:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետ Կարէն Կարեպատեանը մարտի 29-ին հանդիպել է Մակ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանեան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին եւ Հհ-ում Սլովակիայի Հանրապետութեան պատուաւոր հիւպատոս Գագիկ Մարտիրոսեանին: UNICEF-ի հայաստանեան ներկայացուցիչը քաղաքապետին է ներկայացրել Հայաստանում Մակ-ի մանկական հիմնադրամի գործունէութեան հիմանական ուղութիւնները: «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներգրաւուածութիւնն ու ջանքերը, որ գործադրում էք երեխաների կրթութեան , դաստիարակութեան պայմանները բարելաւելու ուղղութեամբ: Յատկապէս ուրախալի է մանկապարտէզներն անվճար դարձնելու մասին վերջերս Ձեր կայացրած որոշումը»,- նշել է UNICEF-ի հայաստանեան ներկայացուցիչը, յաւելելով, որ կարեւոր եւ ողջունելի էն նաեւ նման գործընթացներին գործարար շրջանակներին մասնակից դարձնելը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնությն հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Կ.Կարապետեանը հիւրերին ներկայացրել է UNICEF-ի հայաստանեան գործունէութեան շրջանակներում հնարաւոր համագործակցութեան եզրերը։ Նա նշել է, որ քաղաքապետարանը, մասնաւորապէս, ակնկալում է խորհրդատուական աջակցութիւն առողջապահութեան եւ կրթութեան ոլորտների կառավարման բնագաւառում: «Բիզնեսի ներգրաւումը քաղաքային տնտեսութեան կառավարման որոշ ոլորտներում կը բերի նրան, որ բիւջէի ազատուած միջոցները կուղղուէն սոցիալական տարբեր ծրագրերի իրագործմանը»,- ասել է Կ.Կարապետեանը: Ձեռքբերուած պայմանաւորուածութեան համաձայն, «Մաքուր ջուր» ընկերութիւնը UNICEF-ի աջակցութեամբ սոցիալական ծրագիր կ'իրականացնի Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան ծննդատներում:
  -   Հասարակութիւն